Մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա», «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները Երեւանի Ագաթանգեղոսի եւ Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի էին ենթարկել 10-ամյա տղայի եւ 59-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 21-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոց տեղափոխված կինը` 1959 թ. ծնված Անահիտ Մանուկյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: