News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարին կոչ կանեմ զբաղվել իր գործով, զբաղվել կրթությամբ եւ գիտությամբ՝ չխառնվելով մարդկանց սահմանադրական իրավունքին։  Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որով նա ՀՀԿ-ական ուսուցիչներին եւ տնօրեններին կոչ էր անում գնալ ՀՀԿ-ի մոտակա շտաբներ եւ հրաժարվել ՀՀԿ անդամակցությունից։

Նրա խոսքով՝ կրթության եւ գիտության նախարարը պետք է ոչ թե հանդես գա կուսակցություն մտնելու կամ դուրս գալու կոչով, այլ պետք է անի իր գործը։ «Ի վերջո, ով դուրս է գալու, թող դուրս գա։ Ես այն կարծիքին չեմ, որ բոլոր 150 000  հանրապետականները նժդեհյան գաղափարախոսության ջերմեռանդ պաշտպաններ են»,–նշել է Շարմազանովը։

Սակայն նրան անհանգստացրել է մեկ այլ հանգամանք՝ դա ռազմահայրենասիրական կրթության մասին ԿԳ նախարարի կարծիքն է։ «Մի երկրում, որտեղ գլխավոր խնդիրը ազգային պետություն կառուցելն է, ազգային հասարակություն կառուցելն է, որը ունի պատերազմի վտանգ, առնվազն քաղաքական կարճատեսություն է հրաժարվել ռազմահայրենասիրական կրթության դոկտրինից»,–համոզմունք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ