News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մալայզիայի իրավապահ մարմինները երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի բնակարանների խուզարկության ժամանակ ավելի քան 10 միլիոն րինգիտ են (ավելի քան 2,5 միլիոն դոլար) հայտնաբերել: Սակայն, ինչպես չորեքշաբթի օրը գրում է The Straits Times թերթը, դեռ դժվար է նշել գումարի ճշգրիտ չափը, քանի որ հայտնաբերված փողերի հաշվարկը դեռ շարունակվում է:

Անցյալ ուրբաթ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին անցկացրել Կուալա-Լամպուրի էլիտար բնակարանային համալիրներից մեկի երեք բնակարաններում, որոնք պատկանում են Նաջիբին: Արդյունքում թղթադրամներով, ոսկյա իրերով, թանկարժեք ժամացույցներով լի ավելի քան 280 արկղ, ինչպես նաեւ նախկին վարչապետի կնոջը պատկանող տասնյակ պրեմիում կարգի բրենդերի պայուսակներ էին առգրավվել:

Նախօրեին Նաջիբը հարցաքննվել էր Հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատակիցների կողմից՝ վերջինիս անձնական հաշիվներին ավելի քան 30 միլիոն րինգիտի (7.5 միլիոն դոլար) հայտնաբերման կապակցությամբ, որոնք ստացվել էին միջնորդ ընկերությունների միջոցով SRC International ոչ մեծ պետական հիմնադրամից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ