News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության, հետազոտության եւ նորարարության հրավերով մեկնել է  Ֆրանսիա` մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին եւ Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության եւ գիտության նախարարներ:

Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, մասնավորապես ուսանողների շարժունությանը, փոխանակման ծրագրերին, կրթության եւ գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին եւ ինտեգրացիոն  զարգացումներին վերաբերող  հարցեր: Գագաթաժողովի շրջանակում  նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի եւ Բոլոնիայի քաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ