News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առեւանգելու փորձ կատարած անձանց ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 5-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ բռնություն կիրառած անձանց ինքնությունը եւ ձեռք բերված ապացույցների հիման վրա` 4 անձի գործողություններին կտրվի համարժեք քրեաիրավական գնահատական։

Կատարված բազմակողմանի քննության ընթացքում պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասներից մեկին նույն օրը փորձ է արվել առեւանգել։ Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության ենթարկված տեսագրություններից տեսանելի է, որ բողոքի ակցիային մասնակցող անչափահասին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ եւ փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Անչափահասի առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով եւ այն առանձնացվել առանձին վարույթ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-որոնողական ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով տարածում ենք նաեւ տեսանյութը, որտեղ տեսանելի է, թե ինչպես են բռնի ուժի գործադրմամբ փորձում անչափահասին նստեցնել ավտոմեքենան։ Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ