News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի ղեկավարությունը հավաստիացրել է, որ ի զորու է լիովին բավարարել զինվորների կարիքները: Այս մասին մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին այն մասին, որ կառավարության ղեկավարը խոստացել էր լուծել զինծառայողների նյութական ապահովության խնդիրները, Փաշինյանը նշեց, որ կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին քայլմ այս հարցի քննարկումն էր Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ: «Ես ծնողներին խնդրում եմ չուղարկել այն պարագաները, որոնք պետությունը պարտավոր է տրամադրել զինծառայողներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ