News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը Եվրոպայի հետ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների համար վերջնաժամկետ է սահմանել: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը` հավելելով, որ ժամանակի կորուստը Թեհրանի շահերից չի բխում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով, Իրանը հետեւում է երկու ընթացակարգի. նախ՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն իրականացվելու է համատեղ հանձնաժողովի կողմից, երկրորդ՝ համաձայնագրի մյուս կողմերի հետ երկկողմ եւ բազմակողմ բանակցություններ կանցկացվեն:

Հիշեցնենք, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումից հետո, Զարիֆը հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ