News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կնեսեթի անդամները առաջին անգամ որոշել են  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը լիագումար նիստում քննարկման դնել: Որոշումը կայացվել է մայիսի 23-ին քննարկումների ժամանակ:

Առաջարկի նախաձեռնողը եղել է «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը: Իսրայելի խորհրդարանի 16 պատգամավորները կողմ են արտահայտվել նախաձեռնությանը, դեմ քվեարկողներ չեն եղել, հաղորդում է The Times of Israel-ը:

Զանդբերգի նախաձեռնությունը ներկայացնելով՝ Կնեսեթի նախագահ Յուլիա Էդելշտեյնը հայտարարել է, որ մտահոգված է ցեղասպանությունը ճանաչելու կոչերով, որոնք արվում են միայն Թուրքիային եւ նրա առաջնորդ Էրդողանին նախատինք տալու համար: «Կնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ դա ճիշտ է, դա արդար է», - նշել է նա:

Զանդբերգը նաեւ շեշտել է, որ որոշ երեւույթներ վեր են քաղաքականությունից եւ դիվանագիտությունից, ավելացնելով, որ «այլ ազգերի ողբերգությունները չպետք է որպես քաղաքական խաղաքարտ օգտագործվեն»:

Ավելի ուշ, քննարկումներից հետո Զանդբերգը իր միկրոբլոգում գրել է. «Պատմություն. Կնեսեթն առաջին անգամ հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկությունը լիակազմ նիստում քննարկելուն, ինչի արդյունքում Կնեսեթը պաշտոնապես ճանաչում է ցեղասպանությունը: Կան բաներ, որոնք դուրս են քաղաքականության շրջանակից»:

Քննարկումների ամսաթիվը չի հայտարարվել: Իսրայելի կառավարությունը չի ուղարկել ներկայայացուցչի, որը կարող էր առարկել նախաձեռնությանը եւ այդպիսով  քննարկումներին դեմ չի արտահայտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ