News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջին հանրապետությունը դարձավ Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ Հանրապետությունների ստեղծման հիմքը: 2017 թվականի նախագահի մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Պետության ղեկավարը հիշեցրեց, որ ընդամենը մի քանի օրից Հայաստանը նշելու է Առաջին Հանրապետության 100-ամյակը: «Հանրապետությունը, որը, չնայած գոյատեւման կարճ ժամանակահատվածին, կարողացավ շատ բանի հասնել եւ հիմք դարձավ Երկրորդ Հանրապետության ստեղծման համար»,- ասաց նախագահը՝ կոչ անելով հիշել Առաջին Հանրապետության մասին ոչ միայն որպես Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտեր,  այլ՝ որպես երկրի հետագա զարգացման հիմք:

​«Առանց առաջին հանրապետության դժվար կլիներ Խորհրդային Հայաստան ստեղծել: Այն իր գոյության 70 տարվա ընթացքում թույլ տվեց շատ բանի հասնել, թեեւ եղել են նաեւ դժվարություններ: Չի կարելի հերքել Հայաստանի հսկայական ձեռքբերումները Խորհրդային շրջանում»,- ընդգծեց նախագահը՝ հավելելով, որ Երկրորդ Հանրապետությունն իր հերթին հիմք դարձավ Երրորդի համար:

«Այսինքն, մենք ապրում ենք Երրորդ հանրապետությունում, որն իսկապես ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ