News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 25-28-ը ներառյալ Վարշավա (Լեհաստան) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից:

Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով մայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա:

Այցի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ