News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Նախկին տուգանքների համաներումը դրական կազդի մարդկանց սոցիալական  վիճակի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին «Վարորդներին չտուգանելու եւ նախկին տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները» քննարկման ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը՝ հավելելով, որ երթեւեկության անվտանգության վրա դրական կամ բացասական ազդեցություն չի ունենա։

«Տարեկան 2 միլիոն վարչական ակտ կազմելը եւ դրա աստիճանական ավելացումը նշանակում է, որ դրանք նպատակաուղղված չեն եղել խախտումները կանխելուն»,–նշել է նա։

Տիգրան Քեյանը կողմ է համաներմանը, քանի որ կան վարորդներ, որոնք ունեն ահռելի կուտակված տուգանքներ, որոնք չեն կարողանում մուծել. «Մյուս կողմից էլ օրենքով սահմանվում է, որ եթե անձը ունի մեկ մեքենա, դա բռնագրավման ենթակա չէ, այսինքն՝ չկա բռնագանձման մեխանիզմ»։

Ճանապարհային ոստիկանությունը միջոցներ պետք է ձեռնարկի, որ ոչ թե վարորդները պատժվեն, այլ  կանխվի այդ խախտումները. «Շատ միջոցառումներ կարելի է կազմակերպել՝ թե՛ վարորդական քննության հանձնում, թե՛ վերահանձնման, թե՛ բոնուսային համակարգերի ներդրումբ կամ ԱՊՊԱ ոլորտում, որ խրախուսեն քաղաքացիներին խախտումներ չանելը, իսկ ապօրինի բռնագանձված գումարները պետք է վերադարձվեն»։

Նա շեշտում է, որ համաներմամբ կչեղարկվեն այն իրավախախտումները, որոնք մարդկանց կյանքին վնաս չեն պատճառել եւ չէին կարող պատճառել.«Դրանց մեծ մասը կանգառում կայանելու խախտումներն են, որոնք առհասարակ երթեւեկությանը խոչընդոտ չէին կարող հանդիսանալ»։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը պնդում է, որ նման խախտումները՝ «գիծ տրորելը», «գիծը չպահպանելը», որոշակի տեղերում կայանելու խախտումների պարագայում անձանց վարչական պատասխանատվության չենթարկելու շուրջ, քանի որ տվյալ քաղաքացին երթեւեկությանը խոչընդոտ չի հանդիսացել, վտանգ չի ստեղծել մասնակիցների եւ հետիոտների համար։ «Այս մոտեցումը վաղուց էր պետք կիրառել, ոչ թե տարեակն միլիոնավոր գումարներ գանձել՝ սոցիալական վնաս հասցնելով հասարակությանը»,–եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news