News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ռուս պրանկերներ Վովան եւ Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը) զանգահարել են Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին: Նրանք Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից մոտ կես ժամ զրուցել են բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարի հետ: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն ներկայացնում է հեռախոսազրույցի ամենահետաքրքիր դրվագները:

Պրանկերներ

-Սոչիում ես կհանդիպեմ Վլադիմիր Պուտինի հետ: Ինձ պետք է զգոն լինել: Հուսով եմ, որ նա այնտեղ ինձ «Նովիչոկով» չի թունավորի:

Ջոնսոն (Ծիծաղում է)

-Շատ կարեւոր է նոր սառը պատերազմ չսկսել: Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ ոք չի ցանկանում դա: Ես անձամբ կարծում եմ, որ Ռուսաստանը հրեշավոր սխալ է գործել՝ փորձելով «Նովիչոկ»-ով սպանել Սերգեյ եւ Յուլյա Սկրիպիլներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, շատ կործանարար բնույթ են կրում: Եվ դա վնասում է Ռուսաստանին: Եվ ես կցանկանայի հասցնել Պուտինին, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք դրական առաջընթաց տեսնել Ռուսաստանի գործողություններում:

Պրանկերներ

-Այո, ես համաձայն եմ Ձեզ հետ: Ինչպես գիտեք, ես հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ: Դուք նրան, հավանաբար, ավելի լավ գիտեք: Ի՞նչ կարելի է նրանից սպասել: Ինչպե՞ս պահել նրա հետ: Գուցե՞ ինչ-որ բան հուշեք:

Ջոնսոն

-Կարծում եմ՝ միակ բանը, որ ռուսները ընկալում են, դա վճռականությունն ու հաստատակամությունն է: Ուստի Ձեզ հարկավոր է հստակ ներկայացնել նրան Ձեր հավակնությունները եւ այն, թե ինչպես եք Դուք տեսնում Հայաստանի ապագան: Սակայն Ձեզ պետք է ընդգծել, որ դա չի սպառնում նրա շահերին, եւ որ նա անհանգստության համար հիմքեր չունի:

Պրանկերներ

-Դուք վստա՞հ եք, որ հենց Պուտինն է հրամայել թունավորել Սկրիպալներին: Շատ մութ պատմություն է:

Ջոնսոն

-Ես համոզված եմ:

Պրանկերներ

-Կարծում եմ, դա իր շահերից չի բխում:

Ջոնսոն

-Մենք լիովին վստահ ենք՝ գրեթե հարյուր տոկոսով:

Պրանկերներ

-Չե՞ք կարծում, որ դա աշխարհի գավաթի շեմին իր շահերից չի բխում: Այդ Սկրիպալներին էլ ոչ-ոք չի ճանաչում: Ռուսաստանը խուսափում է՝ պնդելով, որ Մեծ Բրիտանիան թաքցրել է Սկրիպալներին եւ ոչնչացրել է ապացույցները. կարծես, այդ ամենը կազմակերպված է եղել: Ինչպե՞ս մենք կարող ենք աջակցել Ձեզ այս հարցում:

Ջոնսոն

-Մենք շատ ուրախ կլինենք լրացուցիչ ապացույցներ ներկայացնել Ձեզ: Կարծում եմ, որ ռուսների համար շատ կարեւոր է իմանալ, որ Բրիտանիան վճռականորեն մտադիր է դիմակայել իրենց: Եվ մենք կշարունակենք ճնշում գործադրել Պուտինի շրջապատից որոշ օլիգարխների վրա: Կարծում եմ, որ, Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներից բացի, ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցներն են այնպիսի մարդկանց նկատմամբ, ինչսպիսիք են պարոն Դերիպասկան եւ «Ռուսալ» ընկերություն:

Պրանկերներ

-Նրանք (ռուսները՝ խմբ.) ապացույցներ են ներկայացրել առ այն, որ Դումայից տղայի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է (խոսքը սիրիացի տղայի մասին է, որը պատմել է, թե ինչպես է խուրմայի դիմաց Դումայում քիմիական հարձակման զոհ ձեւացել՝ խմբ.): Դուք հավանաբար գիտեք այդ տղայի մասին:

Ջոնսոն

-
Ես այդ տեսանյութը չեմ տեսել: Սակայն, ըստ մեր աղբյուրների, հավաստիորեն հաստատված է, որ կառավարական ուժերը (Ասադի) քլոր գազ են օգտագործել, եւ գրեթե հաստատ է, դա տեղի է ունեցել Ռուսաստանից ստացված գիտելիքների կիրառմամբ:

Պրանկերներ

-Պուտինն ինձ ասել է, որ Քսենիա Սոբչակը վերջերս այցելել է Լոնդոն եւ հանդիպել է պարոն Կորբինի (ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար՝ խմբ.) մարդկանց հետ՝ Կրեմլի գումարները նրանց փոխանցելու համար: Ես չգիտեմ, արդյոք Պուտինը բլեֆում էր՝ պատմելով ինձ այդ մասին, սակայն վստահ եմ, որ դուք եւ ձեր հատուկ ծառայությունները պետք է տեղյակ լինեք այդ մասին: Սոչիում ես կփորձեմ պարզել մանրամասները, եթե նա լավ տրամադրություն ունենա, եւ դրանից հետո կկարողանամ կապ հաստատել Ձեզ հետ եւ կիսվել այդ տեղեկություններով:

Ջոնսոն

-Ես դա կպարզեմ: Չափազանց հետաքրքիր տեղեկություն է: Վստահ եմ, որ մեր հատուկ ծառայությունները հաշվի կառնեն այս տեղեկությունը: Շատ շնորհակալ եմ Ձեզ՝ հետաքրքիր տեղեկությունների համար:

Պրանկերներ

-Ես վերջերս շփվել եմ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Նա հանդիպում էր ունեցել Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ: Հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, նա ընկել է: Կարծես թե նրան թունավորել էին: Սակայն նա իր մոտ հատուկ հակաթույն ուներ: Նա միշտ իր հետ է պահում այդ հակաթույնը: Դուք լսե՞լ եք «Օպոխմել» հակաթույնի մասին:

Ջոնսոն

-Ոչ:

Պրանկերներ

-Օ-Պ-Օ-Խ-Մ-Ե-Լ:

Ջոնսոն

-Օ-Պ-Օ-Խ-Մ-Ե-Լ:

Պրանկերներ

-Նա միշտ այն ընդունում է: Օգտակար բան է: Հույս ունեմ, որ հանդիպելիս Դուք կկարողանաք այն գնահատել: Ձեզ այն կարող է հետաքրքրել: Վստահորեն խորհուրդ եմ տալիս:

Սեփական ձայնով

-Առաջին անգամ պոսեցինք ինտելեկտուալի, այլ ոչ թե հիմարի հետ:

«Մեր զանգը մենք երկար չէինք նախապատրաստել, կապ հաստատել հաջողվել էր նրա օգնականի միջոցով: Զարմացած ենք, որ նա խելացի դիվանագետ է, ինտելեկտուալ: Երեւի առաջին անգամ զրուցեցինք ոչ հիմարի հետ»,- «ԿՊ»-ին ասել է պրանկեր Լեքսուսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ