News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դիրեկտիվ է ստորագրել, որը նպատակաուղղված է հեշտացնել մասնավոր ամերիկյան ընկերությունների գործունեությունը տիեզերքում։ Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Փաստաթուղթը նաեւ հանձնարարականներ է պարունակում, որոնք հավանություն են ստացել փետրվարին՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի նախագահությամբ կայացած Ազգային տիեզերական խորհրդի նիստում։

Դրանցից մեկը ուղղված է հրթիռ-կրիչների արձակման լիցենզիաների ձեւակերպման գործընթացի պարզեցմանը։ Մասնավորապես, ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պետք է վերանայի մասնավոր հրթիռ-կրիչների արձակման լիցենզիաների տրամադրման առկա կարգը եւ բոլոր արձակումների համար միասնական լիցենզիա տրամադրի։  

Սա տիեզերքի հարցերին վերաբերող Թրամփի արդեն երկրորդ դիրեկտիվն է։ Առաջինը նա ստորագրել էր 2017 թվականի դեկտեմբերին, որով կարգադրել էր NASA-ին Լուսին եւ Մարս տիեզերագնացներ ուղարկելու ծրագիր նախաձեռնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news