News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին Ժելեզնոդորոժնիի շրջանային դատարանը վճիռ կայացրեց «Դոնսկոյ ալյանս» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Իսրայելյանի նկատմամբ, ով զբաղվում էր «Եվրոպեյսկիյ» բնակելի թաղամասում շենքերի կառուցմամբ, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Գործարարը, որի մեղքով հարյուրավոր մարդիկ մնացել են առանց բնակարանների, սակայն՝ բանկային պարտքերով, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Իր պատիժը նա կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանը պարտավորեցրել է նրան նաեւ փոխհատուցում վճարել տուժածներին:

Հիշեցնենք, որ 18 բնակելի շենքերը «Եվրոպեյսկիյ» բնակելի թաղամասում պետք է հանձնվեին դեռ երկու տարի առաջ: Սակայն, ինչպես պարզվել է, ստացված փողերը ներդրվել են ոչ միայն շինարարության մեջ, այլ յուրացվել են տարբեր եղանակներով: Արդյունքում շինարարությունը դադարեցվել էր: Այդ ժամանակահատվածում շահագործման էր հանձնվել միայն վեց բարձրահարկ շենք: Պաշտոնական վարկածի համաձայն՝ գողացվել է մոտ 3 միլիարդ ռուբլի:

Վարդան Իսրայելյանը գործարք է կնքել հետաքննության հետ՝ հույս ունենալով ավելի մեղմ պատիժ ստանա: Նրան մինչեւ տասը տարի ազատազրկում էր սպառնում: Սակայն խաբված մարդկանց խնդիրը դեռ լուծված չէ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ