News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանում ՀՀ նախագահի նստավայրում, այսօր՝ մայիսի 25-ին, մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին Բ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Արմեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ այս նիստը պատմական օրերին է հրավիրում, երբ բոլորս միասին պետք է նշենք Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակը: Նրա խոսքով, այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցով, համահայկական ջանքերի արդյունք են, եւ տարեցտարի պետք է կատարելագործվեն մեթոդները, որպեսզի ավելի հավակնոտ ծրագրեր կյանքի կոչվեն:

«Հայաստանում հիմնարար իրադարձություններ են տեղի ունեցել եւ այդ ֆոնին շատ ակնհայտ է դառնում ազգային համախմբվածության անհրաժեշտությունը: Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել, կարծում եմ 2018 թվականը պատմական տարի է լինելու»,-ասաց նա:

«Բարեգործության եւ նվիրատվության մասին մտածելիս, ես կարծում եմ, որ պետք չէ անպայման նայել դեպի Սփյուռք։ Բարեգործությունն իր աղբյուրները պետք է ունենա և՛ Հայաստանում, և՛ Արցախում, իհարկե և՛ կա, սակայն համաձայն եմ, որ բարեգործությունը, որը բուն հայաստանյան ծագում ունի, բավարար չէ։ Ե՛վ կառավարությունը, և՛ նախագահականը պետք է ամեն ինչով աջակցեն, որպեսզի հայկական բարեգործությունն ունենա շատ ավելի մեծ չափեր իր հայաստանյան մասով», - ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով նրան, որ այս տարի Հայաստանը դարձավ խորհրդանական համակարգով երկիր, Արմեն Սարգսյանն ասաց. «Դրան հաջորդեցին պատմական իրադարձություններ, որոնց վստահ եմ, որ բոլորը հետեւել են: Հայաստանի ժողովրդի անունը աշխարհում ավելի բարձր է, որովհետեւ աշխարհը տեսավ, որ հայ ժողովուրդը իր կարեւորագույն օրերին ունի տաղանդ՝ կրկին անգամ միավորվելու, եւ միաժամանակ ցույց տալու, որ յուրօրինակ երկիր է, որովհետեւ քաղաքական մեծ փոփոխությունները կարող են տեղի ունենալ խաղաղ ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ