News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սփյուռքին որպես դոնորի վերաբրեվելը սխալ է: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ այդպիսի վերաբերմունքը մտահոգություն է առաջացնում: «Եթե մենք խոսում ենք ազգային միասնության մասին, հարկ է հիշել, թե ինչպես են սփյուռքի բնակիչները, այդ թվում նաեւ՝ համացանցի միջոցով, մասնակցել այս օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Երբ մենք խոսում ենք ազգային շարժման մասին, հարց է ծագում `արդյո՞ք Սփյուռքը նրա համար է, որպեսզի փող ուղարկի եւ մասնակցություն չունենա: Կարծում եմ, դա սխալ է», - ասաց Սարգսյանը: ՀՀ ախագահը շեշտեց, որ նրանք, ովքեր ներդրում են կատարում, պարտականությունների հետ միասին պետք է նաեւ իրավունքներ ունենան: «Միգուցե մի օր մենք կհասնենք այն բանին, որ նրանք քվեարկելու իրավունք կունենան: Այսինքն, հարցը նրանում է, թե արդյո՞ք միայն Հայաստանի բնակիչներն ու քաղաքացիներն իրավունքներ ունեն»,- ասաց Սարգսյանը:

Որպես լուծման օրինակ՝ Արմեն Սարգսյանը նշեց Իսրայելը, որտեղ հրեան, քաղաքացիություն ստանալով, պարտավոր չէ մի քանի տարի ապրել երկրում՝ առանցքային պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունենալու համար: Նրա խոսքով՝ Սփյուռքըում մեծ սեր կա պատմական հայրենիքի նկատմամբ, եւ մեր նպատակն է բաց ու ազնիվ կերպով ներգրավել սփյուռքահայերին, եւ ոչ թե փող պահանջել, չվերաբերվել «փող տվեք եւ գործ չունեք» դիրքերից՝ նշելով, որ սահմանափակումները տարածվում են նույնիսկ Սփյուռքի այնպիսի ականավոր ներկայացուցիչների վրա, ինչպիսին Ազնավուրն ու Քրքորյանն են:

«Հայաստանի եւ սփյուռքի միջեւ խոչընդոտներ կան՝ հոգեբանական եւ իրավական: Մինչեւ այդ խոչընդոտները վերացվեն, ստացվուն են միայն դրամական հարաբերություններ: Մենք բոլորս մեկ ազգ ենք: Մենք մտածելու ենք մեկ ազգի նման՝ չբաժանելով Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բնակիչների»,- առաջարկեց նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ