News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Այսօր իմ հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին եւ հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը եւ բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։ Այս մասին facebook-ի իր էջում գրառում է արել Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Նա մասնավորապես, գրել է.

«Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայան ՀՀ կառավարության 2001 թ 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երեւանի քաղաքապետարան, ինչը նշանակում է, մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման։

Տեղեկացնում եմ, որ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, եւ ՊՎԾ-ն հետեւելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվի աշխատանքներ։

Ինչպես նաեւ, տեղեկացնում եմ, որ ՊՎԾ ներկայացուցիչը մանրամասն տեղատեսության արդյունքում պարզել է, որ ծառահատում տեղի չի ունեցել։

Հ.Գ. Այնուամենայիվ, կարծում եմ, որ ոչ թե պատկան մարմինները պետք է դրոշակ օգտագործեն եւ հավաստիացնեն, որ ծառահատում չի եղել, այլ, հատկապես Բուսաբանական այգու տնօրինությունն ու Երեւանի քաղաքապետարանը համատեղ պետք է մշակեն լայնածավալ ծառատունկ անելու ծրագիր եւ վերջ դնեն այդօրինակ կարեւոր նշանակության տարածքների անապատացմանը»։

Տպել
Partner news