News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Ռուսաստանին եւ Ուկրաինային «Հյուսիսային հոսք-2» նոր գազատարի շինարարության վերաբերյալ վեճին միջնորդական ծառայություններ է առաջարկել: Նպատակը 2019 թվականից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման շարունակության վերաբերյալ մանրամասն համաձայնագիր կնքելն է: Այս մասին հայտարարել է ԵՀ փոխնախագահ Մարոշ Շեւչովիչը, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ Գերմանիան ակտիվորեն աջակցում է նման եռակողմ հանդիպման համաձայնեցմանը: Արդեն մայիսի 28-ին Շեւչովիչը նախատեսում է Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր ամսաթիվը քննարկել: Ուկրաինան վախենում է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շահագործումից հետո միլիարդավոր դոլարներ կկորցնի, երբ գազատարը  կմիացնի Ռուսաստանին եւ Գերմանիային:

Մարոշ Շեւովիչը խոստովանել է, որ ԵՀ-ն գործիքներ չունի «Հյուսիսային հոսք-2»  նախագծի դադարեցման համար: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը գազային դիրեկտիվի շրջանակներում մտադիր է պարզաբանել, որ նման խողովակաշարերը գտնվում են ԵՄ իրավասության տակ: Այս դիրեկտիվը արդեն հունիսին կարող է ընդունվել Եվրամիության էներգետիկայի նախարարների կողմից, ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ