News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Կանադայի կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել երկրի անվտանգության վրա մեքենաների ներմուծման ազդեցության մասին ամերիկյան հետաքննության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարությունը։

Ըստ այդ հայտարարության՝ Թրյուդոն «հաշվի առնելով Կանադայի ու ԱՄՆ-ի ավտոմոբիլային ինդուստրիայի փոխշահավետ ինտեգրացիան՝ լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄն առեւտրի նախարարության հետաքննության կապակցությամբ, որն իրականացվում է առեւտրի ընդլայնման մասին ամերիկյան օրենքի 232 հոդվածի հիման վրա»

Թրյուդոն ու Թրամփը նաեւ քննարկել են ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագիրը (NAFTA)։

ԱՄՆ առեւտրի նախարարությունը չորեքշաբթի հայտնել է, որ սկսում է հետաքննություն, որը նպատակ ունի որոշել՝ արդյոք ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում այլ երկրներից մեքենաների ու դրանց պահեստամասերի ներմուծումը։ Դրանից առաջ Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը դիտարկում էր ԱՄՆ մատակարարվող մեքենաների վրա 25 տոկոսանոց մաքսատուրքեր ներդնելու հնարավորությունը։Պարբերականը նշում էր, որ Վաշինգթոնը  տվյալ միջոցառման ընդունման անհրաժեշտությունը կարող է հիմնավորել ազգային անվտանգությանը վերաբերող նկատառումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ