News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանը պատրաստվում է Առաջին հանրապետության եւ Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին: Գլխավոր միջոցառումը կկայանա Սարդարապատի հուշահամալիրում, իսկ մայիսի 26-ին այստեղ անցկացվել է «Հաղթական դար» միջոցառման գլխավոր փորձը (ֆոտոռեպորտաժ

Միջացառման մասնակիցներին է ներկայացված անցնող 100 տարվա ընթացքում՝ 1918 թվականի պատմական իրադարձություններից մինչեւ մեր օրերը, հայկական սպառազինության տարբեր ժամանակահատվածներում օգտագործված ռազմական տեխնիկա, Առաջին աշխարհամարտի եւ Առաջին հանրապետության շրջանի գնդացիրներ ու հրանոթներ, Տ-34 տանկ, ինքնագնաց հրետանային կայաններ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից «Կատյուշան»։

Նրանց կողքին ժամանակակից զինատեսակներ՝ «Տոչկա-Ու», «Կորնետ», «Կոնկուրս», ՌԴ միջազգային մրցույթում շահած Տ-90 տանկը, ամենաժամանակակից զենքից մեկը՝ «Սմերչը»։ Ներկայացված են նաեւ հայրենական սպառազինության նմուշներ, որոնց թվում՝ կրակի կառավարման ավտոմատ համակարգեր, սակրավորային տեխնիկա, կապի միջոցներ, թիկունքային ապահովման միջոցներ։

Սարդարապատի համալիրի երկնքում «Սու-25» գրոհիչների շղթան իր ետեւից ազգային եռագույնի տեսքով հետագիծ է թողնում։ Շքերթը բացում է Պատվո պահակի վաշտը, նրանց հաջորդում են տարբեր շրջանների տարբեր զորքերի ստորաբաժանումները, այդ թվում՝ 1918 թվականի համազգեստով, Մեծ հայրենականի զինվորներ, ՀՀ Զինված ուժերի մարտիկներ։

Սայլակառքը «Մաքսիմ» գնդացրով, Սարդարապատի ճակատամարտի ժամանակ թուրք զավթիչների դեմ հերոսական մարտերի շրջանի հեծելազորով։ «Սուրբ պատերազմի» հնչյունների ներքո անցնում են Մեծ հայրենականի զինվորները։ Մեծ հայրենականին մասնակցել են շուրջ 600 հազար հայեր (նրանց կեսը Խորհրդային Հայաստանից, 200 հազարը ԽՍՀՄ հանրապետություններից, 100 հազարն էլ հակահիտկերյան կոալիցիայի զորքերում), 6 ազգային դիվիզիոն, որոնցից մեկը Թամանյանական դիվիզիան, հասել է մինչեւ Բեռլին։ Ռազմական անսամբլը կատարում է նաեւ «Սարդարապատ», «Սմուգլյանկա», «Կալինկա», «Կատյուշա» երգերը։

Մեր օրերում ներկայացված են Ղարաբաղյան պատերազմի մարտիկները, ռազմական ուսումնարանների եւ ինստիտուտների սաները, Զինված ուժերի ստորաբաժանումների կորպուսներ, խաղաղապահներ, ԱԱԾ սահմանապահ ծառայության, Ոստիկանության եւ ԱԻՆ ստարաբաժանումներ։ Առաջին անգամ շքերթին մասնակցում են նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ