Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ԱԱԾ բացահայտումները, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես նախաքննությունն ուղորդելու փորձ։ Այդ մասին վարչապետն ասել է այսօր՝ մայիսի 26-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում։
«Ես ոչ մի մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ անի, նախաքննությունը ընթանում է եւ կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են եւ այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը»,- նշել է Փաշինյանը։
Հարցին, թե հնարավոր են հարցաքննության կանչվեն բարձրաստիճան պաշտոնյաներ, Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չի որոշում՝ ո՞ւմ կանչեն հարցաքննության, ում՝ ոչ:
Տվյալները հաստատվել են, շուտով հրապարակումներ կլինեն. Վանեցյանը՝ կոռուպցիոն բացահայտումների մասին