News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը սկսել է ծովային պատնեշ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով, հայտարարել է պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօր մենք սկսեցել ենք ծովային պաշտնեշի կառուցումր. այն միակն է աշխարհում, որը կարգելափակի Գազայի հատվածից ծովի միջոցով ներխուժումն Իսրայել»,- իր թվիթերյան էջին գրել է իսրայելցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ այս պատնեշի շնորհիվ «ՀԱՄԱՍ»-ը (պաղեստինյան շարժում) եւս մեկ ռազմավարական հնարավորություն կորցրեց, որի զարգացման համար հսկայական միջոցներ էր ներդրել»:

Լիբերմանը նշել է, որ այս կառույցի շինարարությունը կավարտվի մինչեւ 2018 թվականի վերջ: Իսրայելն ու Եգիպտոսը Գազայի հատվածի շրջափակումը հաստատել են 2007 թվականին, երբ «ՀԱՄԱՍ» շարժումն իր վերահսկողության տակ վերցրեց Գազայի հատվածը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ