News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հազարավոր թրթուրներ կանաչ ցանկապատը ծածկել են սարդոստայնով՝ ասես այն սարսափ ֆիլմերի դեկորացիա լինի: Սա տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Ռոքինգեմի անտառում: Ծառերն ու թփերը մետրերով սպիտակ թելով են պատված, հայտնում է «Մոյա պլանետան»:

Թրթուրներն այս ցանցը հյուսել են իրենց բոժոժի շուրջը՝ այն գիշատիչներից պաշտպանելու համար: Մասնագետները նշում են, որ թրթուրի այս տեսակը միանգամայն անվտանգ է, իսկ ցանցն ինքնուրույն կանհետանա հունիսի վերջին, երբ հարսնյակները թիթեռների վերածվեն: Արտառոց ակտիվության պատճառը, հավանաբար, շոգ գարունն է: «Մոյա պլանետան» հայտնում է, որ թրթուրները մրջյուններին շահագործում են թմրամիջոցների օգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ