News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Սարդարապատում ծանոթացել են ռազմական տեխնիկայի նմուշներին։

Հիշեցնենք, որ Սարդարապատում անցկացվում է «Հաղթական դար» հանդիսավոր միջոցառումը, որը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին ու Սարդարապատի ճակատամարտին, որտեղ հայկական զորքերը հետ են մղել թուրք նվաճողներին։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ռազմական տեխնիկա, որը եղել է Հայաստանի սպառազինության մեջ անցած 100 տարիների տարբեր ժամանակահատվածներում, 1918 թ․ պատմական իրադարձություններից սկսած մինչեւ մեր օրերը։ Գնդացիրներ ու առաջին համաշխարհային պատերազմի եւ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանի զինատեսակներ։

Տ-34 տանկը, ինքնագնա հրետանային սարքավորումներ, «Կատյուշան» Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն են եղել։ Կողքին ժամանակակից զինատեսակներ են՝ «Տոչկա-Ու», «Կորնետ», «Կոնկուրս» , ՌԴ-ում միջազգային մրցույթի ժամանակ շահած «Տ-90» տանկը, ամենաժամանակակից զինատեսակներից մեկը՝ «Սմերչ»։ Նաեւ ներկայացված են հայրենական սպառազինման նմուշներ, այդ թվում կրակի կառավարման ավտոմատ համակարգեր, սակրավորների տեխնիկա, կապի միջոցներ, թիկունքային ապահովում։ Հանդիսավոր մասից հետո կկայանա շքերթ՝ Հայաստանի ԶՈՒ-երի, ԱԱԾ սահմանային ծառայության, Ոստիկանության, ԱԻՆ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ։ Սարդարապատի շքերթին առաջին անգամ մասնակցում են ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները։

Նշենք, որ ուղիղ 100 տարի առաջ, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը, որի արդյունքում Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ,1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացավ:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ