News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Թեհրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման կապակցությամբ Իրանում իր ներդրումները պաշտպանելու համար մտադիր է հատուկ մեխանիզմ ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բրյուսելում 28 երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք որոշեցինք շարունակել աշխատել Իրանում մեր տնտեսական ներդրումները պաշտպանելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ անդամ պետությունները նախապատրաստում եւ քննարկում  են նախաձեռնությունները, որպեսզի մենք ստեղծենք մեխանիզմ, որը կլրացնի այդ միջոցներին», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ