News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լրագրող Արկադի Բաբչենկոն մահափորձի արդյունքում մահացել է: Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», անհայտ անձինք կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի մեջքին Կիեւի իր տանը: Ստացված վնասվածքներից նա շտապ օգնության մեքենայում մահացել է:

Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոյի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Դնեպրի շրջանում:

 «Կինը լոգարանում է եղել: Ձայներ է լսել, դուրս եկել եւ ամուսնուն արյան մեջ տեսել: Շտապ օգնություն է կանչել, նրան տարել են, շտապ օգնության մեքենայում նա մահացել է: Տեղում աշխատում է քննչական օպերատիվ խումբը, ղեկավարությունը պարզում է  հանգամանքները», - պատմել է Տրակալոն:

Արկադի Բաբչենկոն ռուս լրագրող է, նախկինում որպես ռազմական թղթակից է աշխատել: Ապրում էր Մոսկվայում, մինչ այդ բնակվում էր Պրահայում, իսկ ավելի ուշ տեղափոխվել էր Ուկրաինա:

Կիեւի ոստիկանությունը նշում է, որ որպես հիմնական վարկած է դիտարկվում Բաբչենկոյի մասնագիտական գործունեությունը, ինչպես նաեւ նրա «քաղաքացիական դիրքորոշումը», հաղորդում է Meduza-ն:

2017 թվականից Բաբչենկոն ապրել է Կիեւում եւ աշխատել ուկրաինական ալիքներից մեկում: Ռուսաստանից նա հեռացել է իր հասցեին հնչած սպառնալիքների պատճառով: Արեւելյան Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Բաբչենկոն հետեւողականորեն քննադատում էր ռուսական իշխանություններին եւ մեղադրում ագրեսիվ պատերազմ սկսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ