News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա: Այս մասին, այսօր՝ մայսիի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հերքելով դրա վերաբերյալ մամուլի տեղեկությունները:

«Ներտնային սպասարկման վճարը հանելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ես ինքս տեղյակ չեմ: Այս պահին նման քննարկումը հնարավոր չեմ համարում»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ առաջիկայում հայ ժողովուր¬դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մե-կից. «Խոսքը գազամատակարարման ներտնային համակար¬գի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարի¬ներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապե¬տյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին: Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխա-տակիցները, եւ հայ սպառողնե¬րն այլեւս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայու¬թյան համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»,-գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ