News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում, քանի որ մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հետագա հարաբերություններին հատուկ տեղ եւ նշանակություն է հատկացված: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկախ մեր գործունեությունից՝ մենք միշտ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ես ինքս՝ որպես լրագրող, պատգամավոր, իսկ այժմ՝ որպես Հայաստանի վարչապետ, ուժերի ներածին չափով արել եմ ամեն ինչ՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ այժմ մենք այն կետում ենք, երբ հնարավորություն կա իրագործելու եթե ոչ բոլոր ցանկությունները, ապա՝ դրանց մեծ մասը՝ այդ հարաբերությունների զարգացման համար:

Շնորհավորում եմ Վրաստանի վարչապետին Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ: Մենք ինքներս օրերս նշեցինք այս օրը: Այս տոները կապված են միմյանց հետ: Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը իրականացվել է Թբիլիսիում, եւ այդ փաստը ինքնին վկայում է հայ-վրացական հարաբերությունների խորության մասին, որը մենք պետք է զարգացնենք»,- ասել է Փաշինյանը:

 Փաշինյանի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում առկա դրական մթնոլորտը կուղղվի արդյունավետությանը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում.

«Հուսով եմ, որ ավելի կոնկրետ արդյունքներ կլինեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքից հետո: Մեր երկրները երկարաժամկետ եւ կարճաժամկետ շահեր ունեն, որոնց տեսլականը քննարկվել է հանդիպման ժամանակ: Մենք Վրաստանի հետ շատ համատեղ նախագծեր ունենք, որոնց իրականացման համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը եւ կաշխատենք նոր նախագծերի ստեղծման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, քանի որ դրանց լուծման համար կա ամենակարեւորը՝ տրամադրվածությունը: Մենք եկել ենք Վրաստան՝ բոլոր հարցերը բարեկամության եւ եղբայրության մթնոլորտում քննարկելու համար: Համոզված եմ, որ այս տրամադրվածությունը եւ մթնոլորտը կարող են լուրջ զարգացումների հանգեցնել հարաբերություններում»:

ՀՀ Վարչապետը նաեւ նշել է, որ շատ տպավորված էր ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» ժողովրդավարական հեղափոխության նկատմամբ Վրաստանի կողմից ցուցաբերած ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ: « Վրացի լրագրողներն ակտիվություն էին ցուցաբերում այդ միջոցառումների լուսաբանման ընթացքում: Այստեղ ես տեսնում եմ լրագրողների, ովքեր հարազատ են դարձել մեզ համար: Հուսով եմ, որ լրագրողների հետաքրքրությունը չի մարի, եւ նրանք շահագրգռված կլինեն լուսաբանել ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական իրադարձությունները, եւ այդ հետաքրքրությունը երկկողմանի կլինի»:

Փաշինյանը նաեւ հույս է հայտնել, որ Վրաստանը ամենաբարձր մակարդակով կմասնակցի աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի օրեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ