News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն արձագանքել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին նախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին բանտից ազատելու կոչերին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, թե Սելահաթին Դեմիրթաշը բռնություններ անելու կոչեր է արել եւ դրա համար էլ բանտում է։ «Եթե Դեմիրթաշը բանտում չնստի, ապա ո՞վ նստի»,–ասել է ՆԳ նախարարը։

Նշենք, որ Թուրքիայի քրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը գտնվում է կալանքի տակ եւ մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» եւ «ահաբեկչական կառույցին աջակցելու կամ քարոզչություն անելու» մեղադրանքով։

Սելահաթին Դեմիրթաշի փաստաբանները մի քանի անգամ դիմել են դատարանին՝ պահանջելով փոխել խափանման միջոը եւ թույլ տալ, որ նախագահի թեկնածուն կարողանա նախընտրական քարոզչություն իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ