News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը:

Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարեւորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացումը: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը:

Ֆրենսիս Մալիժն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ եւ պատրաստ է աջակցել կառավարությանը՝ ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, խոսվել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, նշվել է, որ Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ