News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը մտադիր է հայտարարել Եվրամիության համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի ներդրման մասին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը չկարողացավ փոխզիջումներ ստանալ ԵՄ-ի կողմից: AP-ի փոխանցմամբ՝ նման քայլը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի փոխադարձ միջոցառումների ԵՄ-ի կողմից եւ կուժեղացնի լարվածությունը տրանսատլանտյան առեւտրում:

ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատվիրակություններն այսօր Փարիզում վերջին բանակցություններն են անցկացրել համաձայնության գալու համար, չնայած որ հույսերը մեծ չեն, եւ առեւտրային պատերազմի սպառնալիքն աճում է:

Ակնկալվում է, որ ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը կհայտարարի 232-րդ Բաժնում նշված մաքսատուրքերի ներդրման մասին: 232-րդ Բաժինը նշանակում է, որ ներմուծման սահմանափակման համար օգտագործվում է ազգային անվտանգության ակտի 232-րդ Օրենքը (National security act): Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը ուսումնասիրություն էր հրապարակել 232-րդ Բաժնի շրջանակում պողպատի եւ ալյումինի ներմուծման սահմանափակման անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, Վաշինգտոնը պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերի ներդրման մասին կհայտարարի մայիսի 31-ին: Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում էրդուրս բերել գերմանական մեքենաները Միացյալ Նահանգներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ