News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մի հատվածում, որտեղ շինարարությունն իրականացնում է  չինական ընկերությունը, որակի հետ կապված խնդիրներ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ խնդիրը բավական խորն է» «Մեզ առաջարկվող լուծումներից մեկը ընդհանրապես այդ ընկերության հետ հանագործակցության կասեցումն է, բայց ես չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, պետք է ուսումնասիրվեն, որ ամբողջական պատկերը ստանալ: Դա երկար տարիների պատմություն ունի: Ես եւ ՊԵԿ-ի, եւ ոստիկանության հետ պետք է խորանանք խնդրի մեջ»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Պետք է արագ լուծումներ տանք, որովհետեւ շուրջ երկու տարի այդ ճանապարհի կառուցումը տեղապտույտի մեջ է: Հյուսիս-Հարավ»-ի կառուցումը սերտորեն պայմանավորված է Իրանի եւ Վրաստանի հետ մեր տնտեսական եւ զբոսաշրջային հարաբերությունները: Պետք է մաքսիմալ արագ աշխատել»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներին, որտեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, որն ընդգրկված է «Power of China» կազմակերպության կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ