News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձեւավորված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր՝ հունիսի 1-ին, ընդունել է համապատասխան որոշում:

Հարցը ներկայացնող Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ 2008 թվականին հաշվառվել է, որ Հայաստանում կա երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 5400 ընտանիք, որից 4900-ի խնդիրը լուծվել է այս տարիների ընթացքում. դեռեւս 500 ընտանիքների խնդիր մնում է չլուծված. «Խոսքը Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի մասին է»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Փաստորեն մեզ մոտ աղետի գոտի հասկացությունը վերացված չէ»:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ ցավոք այդ հաշվարկներում հաշվի չեն առնված Գյումրի քաղաքում ավերված սեփական տները, որոնք մի քանի հարյուրի են հասնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ