News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵվրոմիությունըՄիության երկրներից ներկրվող մետաղների համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշումը կվիճարկի Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առեւտրի հարցերով հանձնակատար Սեսիլյա Մալմստրոյմը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Մալմստրոյմը հավելել է, որ ԵՄ–ից ներկրվող մետաղների համար մաքսատուրքեր սահմանելու  Միացյալ Նահանգների որոշումը կթուլացնի տրանսատլանտյան համագործակցությունը։

«Այդ որոշումը կթուլացնի տրանսատլանտյան հարաբերությունները եւ համաշխարհային շուկան»,–ասել է նա։

Հանձնակատարը նաեւ նշել է, որ ԵՄ–ն որոշել է ԱՀԿ–ում Չինաստանի դեմ մտավոր սեփականության հարցով գործընթաց սկսել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ