News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» եւ ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիս 4-ից 10-ը. մուտքն ազատ է:

Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն. դրանք բացում են մարդկանց աչքերը՝ ի ցույց դնելով ուրիշների պատմությունները: Այս վավերագրական ֆիլմերը կարծում եմ հայ հանդիսատեսին կփոխադրեն Միացյալ Նահանգներ, կօգնեն ավելի լավ հասկանալ ամերիկյան մշակույթը, եւ որ առավել կարեւոր է, այս ֆիլմերն ի ցույց կդնեն անհատի համընդհանուր ուժն ու ազդեցությունը եւ կքաջալերեն ու կոգեշնչեն բոլորիս, որպեսզի մենք դառնանք ավելի լավը եւ մեր շրջապատն ու հասարակությունը դարձնենք ավելի լավը», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2018-ի ընթացքում, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, կցուցադրվեն 13 վավերագրական ֆիլմեր: Փառատոնը մեկնարկում է «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրմամբ ս.թ. հունիսի 4-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցույց է տալիս ամերիկացի հայտնի թավջութակահար Յո-Յո Մայի համարձակ երաժշտական էքսպերիմենտը, երբ նա տարբեր երկրների տարբեր երաժշտաոճեր ներկայացնող երաժիշտներից ձեւավորում է «Մետաքսի ճանապարհ» նվագախումբը, որի անդամները, օգտագործելով երաժշտությունը, ջանում են վերհանել մարդկությանը միավորող կապերը:

Հաջորդիվ, հունիսի 4-ից մինչեւ 10-ը, ամեն օր ժամը 17:00-ին եւ 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետեւյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» եւ «Առավել քան գնահատականը»: Մանրամասն ծրագիրը զետեղված է մեր կայքում, տես՝ :

Ծրագրով նախատեսվում է նաեւ «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրումը Գյումրիում՝ հունիսի 9-ին ժամը 16:00 «Հոկտեմբեր» կինոթատրոնում, եւ Վանաձորում՝ հունիսի 10-ին ժամը 16:00-ին «Լոռի» կինոակումբում: Երկու տեղում էլ մուտքն ազատ է:

«Այս վավերագրական ֆիլմերն ազդեցիկ պատմություններ են, որտեղ անհատները քայլեր են ձեռնարկում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, դպրոցականներն իրենց գյուղերում փորձում են կյանքեր փրկել կամ նկարագրվում են կին բանտարկյալների հետ իրականացվող վերականգնողական աշխատանքները: Դրանց ցույց են տալիս ամերիկյան հասարակության լավ ու վատ կողմերը ու հույսը: Ուստի կարծում եմ, որ այս ֆիլմերը դիտելուց հետո հանդիսատեսը կհեռանա ամերիկյան մշակույթի ու ամերիկյան հոգեբանության ավելի խորը ընկալմամբ ու իմացությամբ». – ասաց դեսպան Միլսը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ