News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք դիմեցինք եւ ողջ օրը սպասեցինք, որ կառավարության լրատվականները կպատասխանեն մեր հարցերին։ Խոստացան, բայց չուղարկեցին։ Հարցերն առնչվում էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Դուշանբե կատարած այցին, ուր նա մասնակցել էր ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։

Փորձում էինք ճշտել՝ պարոն Միրզոյանը հանդիպե՞լ է ՌԴ վարչապետի հետ։ Եթե՝ ոչ, մերո՞նք չեն նախաձեռնել, թե՞ ռուսական կողմը։

Հիշեցնենք․ ի պատասխան մեր լուրի՝ «թիվ մեկ բորտով» եւ մեծ պատվիրակությամբ մեկնելու կապակցությամբ, Միրզոյանը պարզաբանել էր, գրելով՝ նիստի մասնակիցներին «տեղեկացրեցի, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների բերումով նախագահի լիազորությունները, ըստ էության, փոխանցվել են վարչապետին, իսկ վարչապետինը՝ 1-ին փոխվարչապետին, ուստի այսուհետ ԱՊՀ պետությունների գլուխների ձեւաչափում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վարչապետը, իսկ կառավարությունների ղեկավարների խորհրդում՝ ՀՀ առաջին փոխվարչապետը»։

Հիշեցնենք, որ վարչապետների հանդիպումներին հայկական կողմը ներկայացնող ղեկավարները՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, միշտ «տետ ա տետ» հանդիպումներ են ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ։ Իսկ ՀՀ Սահմանադրությունն առաջին փոխվարչապետի պաշտոն առհասարակ չի նախատեսում, այսինքն՝ «լիազորությունների փոխանցման» մասին խոսք լինել չի կարող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ