News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնենսկայա մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն, որը ձերբակալվել էր կաշառք ստանալիս, կալանքի տակ է առնվել: Այս մասին տեղեկացնում է հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը, հաղորդում է «Sputnik-Բելառուս»-ը:

Քրեական գործը հարուցվել է հոդվածի հիման վրա, որի պատժամիջոցը մինչեւ 15 տարվա ազատազրկում է նախատեսում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով նախկին օգնականի ձերբակալումը, նշել է, որ Ռովնեյկոն իրեն «իսակական ավազակի» նման էր պահում: Լուկաշենկոն նաեւ հայտարարել է երկրում պաշտոնյաների նոր կոռուպցիոն բացահայտումների մասին՝ նշելով, որ կասկածյալներն արդեն իսկ գտնվում են քննչական մեկուսարանում:

Ավելի վաղ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն հայտնել էր, որ Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնենսկայա մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս: Պաշտոնյանը կասկածվում է «իր լիազորությունների մեջ մտնող խնդիրների լուծման համար» բիզնեսի եւ տարբեր առեւտրային կառույցների ներկայացուցիչների շորթման եւ նրանցից կաշառք ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ