2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ հարաբերությունները հնարավոր է զարգացնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը զուգահեռ: Այս մասին ասվում է հունիսի 21-ին կայանալիք ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի առաջին նիստի նախօրեին Եվրոպական հարեւանության քաղաքականության կողմից հրապարակված Հայաստանի հետ հարաբերությունների մասին նոր զեկույցում:
«Հայաստանի հանձնառությունը արդյունավետ կառավարմանը եւ տնտեսական բարեփոխումներին համաձայնագրի շրջանակներում ամուր հիմք է երկրի բարեփոխումների օրակարգի ձեւավորման եւ Եվրամիության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- նշվում է զեկույցում: