News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Boeing-ը ԱՄՆ-ի պատժամիջոցների լույսի ներքո Իրանին ինքնաթիռներ չի մատակարարի՝ այսպիսով փաստացի կասեցնելով  իրանական փոխադրողների հետ պայմանագրերը: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչին:

«Մենք Իրանին ինքնաթիռներ չենք մատակարարել, եւ հաշվի առնելով, որ մենք Իրանին վաճառքի համար լիցենզիա այլեւս չունենք, մենք որեւէ ինքնաթիռ չենք մատակարարելու», - ասել է Boeing-ի ներկայացուցիչը:

Հայտարարությունը հաջորդել էր իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ պատժամիջոցները վերսկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

Ավելի վաղ Boeing-ը հայտարարել էր, որ հարգելու է Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ հետաձգել էր դեպի Իրան մատակարարումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ