News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ucom-ի ֆիքսված ինտերնետի՝ U!Net-ի այն բաժանորդները, ովքեր ցանկանում են օգտվել ավելի հզոր Wi-Fi կապից տանը, գրասենյակում, ամառանոցում եւ այլուր, արդեն ունեն այդ հնարավորությունը։

NEWS.am-ին հայտնում են, որ ամսական ընդամենը 1500 դրամով այն բաժանորդները, ովքեր կմիանան Premium Wi-Fi ծառայությանը, ձեռք կբերեն Ամերիկյան Calix  ընկերության նորագույն GigaCenter կամ Ubiquiti ընկերության UniFi AP Long Range մոդեմներից մեկը։ Մոդեմներից մեկն ապահովում է մինչեւ 2,5 անգամ ավելի հզոր Wi-Fi եւ ավելի արդյունավետ ծածկույթ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով միացնել ինտերնետին ավելի մեծ քանակությամբ սարքեր, մյուսն ապահովում է ավելի մեծ շառավղով ծածկույթ։

«Calix-ի այս նորագույն մոդեմն, օրինակ, օժտված է կրիչների ագրեգացման հնարավորությամբ, որը Wi-Fi ցանցին թույլ է տալիս աշխատել ոչ միայն 2,4 ԳՀց հաճախականության վրա, որտեղ անլար ազդանշանն առավել խոցելի է ու խոտանների ենթակա, այլ նաեւ 5,8 ԳՀց հաճախականության վրա, որն անհամեմատ պակաս ծանրաբեռնված է, արդյունավետ է  եւ կարող է մինչեւ 600 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ տրամադրել թվով ավելի շատ սարքերի։ Այն բաժանորդներին, ովքեր ունեն մեծ տարածքի վրա Wi-Fi ծածկույթ ապահովելու անհրաժեշտություն, առաջարկում ենք Unifi AP Long Range մոդելը»,-նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ կրիչների ագրեգացման տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ ներդրվեց 2 տարի առաջ, երբ Ucom-ը գործարկեց շարժական 4G+ ցանցը։ Դրա շնորհիվ ծառայությունը մատուցվում է առավել սահուն ու որակյալ կերպով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ