News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Հարգելի Պարոն Մելքումյան, խնդրում եմ այսուհետ ելույթ ունենալիս նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը»: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ պետք չի ասել բաներ, որոնց համար հաջորդ պահին հնարավոր է զղջալ:

Մելքումյանն էլ արձագանքեց. «Հարգելի պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը հակադարձելու եւ բոլոր արտահայտությունները ընկալեք քաղաքական հարթության վրա: Այն ինչ կա, հենց այդպես էլ կա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը էլ դիմեց իր ընդդիմախոսներին՝ նշելով. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քարեր նետելով»:

Տեղից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ տեղից նետեց. «Էշ-էշ մի խոսա»:

Աշոտյանն արձագանքեց. «Ձայնդ»: Իրավիճակը շիկացավ: Աշոտյանն ու Արթուր Մանուկյանը փորձեցին հաշիվներ պարզել հենց դահլիճում, սակայն մյուս պատգամավորները փորձում էին հանդարտեցնել:

ԱԺ նիստը մի պահ ընդհատվեց: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ վիրավորական արտահայտություններ պետք չէ հնչեցնել:

ՀՀԿ-ական պատգամավորները բորբոքված Արմեն Աշոտյանին դուրս հանեցին դահլիճից, որ վեճը դադարի: Քիչ անց նա վերադարձավ դահլիճ, իսկ Արա Բաբլոյանը հորդորեց կոռեկտության սահմանները պահել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ