News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործի բացահայտման հարցում առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Այս մասին «Yerevan.today»-ի հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Պարոն Սողոմոնյան, վերջին օրերին շատ է քննարկվում Մարտի 1-ի գործի քննության ակտիվացման եւ այդ համատեքստում` նախագահ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու թեման: Նախօրեին «Ժամանակ» թերթում եւ 1in.am կայքում հայտնված հոդվածն էլ Գրիգոր Գրիգորյանի` իբրեւ թե տված ցուցմունքների մասին ավելի աշխուժացրեց թեման: Հոդվածը հերքվեց թե ՀՔԾ-ի, թե Ձեր կողմից, սակայն, այնուամենայնիվ, Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

Նախ հիշեցնեմ. երեկ առավոտյան ինձ զանգահարեց պարոն Գրիգոր Գրիգորյանը եւ իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Ինչպես արդեն պատմել եմ, նա տեղեկացրեց ինձ, որ որեւէ հարցաքննության չի ենթարկվել եւ այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել եւս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր եւ նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբեւէ նման զրույց չի ունեցել: Հետո, ինչպես գիտեք, լուրը հերքեց նաեւ ՀՔԾ-ն:

Փաստենք. գործ ունենք նշված կայքի եւ Ժամանակ օրաթերթի կողմից նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքի հետ: Պարզից էլ պարզ է, որ այդ նույնական լրատվամիջոցների կողմից փորձ է արվում նախագահ Քոչարյանին արհեստականորեն ներքաշել ասյպես ասենք, ամեն ինչի համար մեղավորների շրջանակի մեջ: Բնականաբար, մենք դիմելու ենք դատարան եւ պահանջելու ենք այդ լրատվամիջոցներից հերթական անգամ ներողություն խնդրել նախագահ Քոչարյանից` իրեն զրպարտելու փորձի համար:

Հիմա ինչ վերաբերվում է վերջին օրերին քննարկվող` նախագահ Քոչարյանի հարցաքքննվելու մասին խոսակցություններին եւ Մարտի 1-ի գործի քննության ակտիվացմանն ընդհանրապես: Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո: Մենք տեղեկացել ենք գործի քննության մասին ճիշտ այնքան, որքան դրան անդրադարձել է մամուլը: Այսինքն` օգտվել ենք բացառապես հրապարակային աղբյուրներից եւ, բնականաբար, գործի ու քննության ընթացքի վրա որեւէ ազդեցություն չենք ունեցել: Միեւնույն ժամանակ, մենք հիմքեր չունենք կասկածելու, թե գործը հավուր պատշաճի չի քննվել: Սակայն, եթե հասարակության մեջ բաց հարցեր են մնում Մարտի 1-ի գործի կապակցությամբ, ապա այդ հարցերի անհերքելի պատասխանները գտնելու առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ