News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը հիասթափություն է ապրել, երբ Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Փաուրեն անձամբ պատմեց հունիսի 8-ին Երեւանում կայացած  բանավեճի ժամանակ՝ հավելելով, որ ինքն զգացել է նույնը, ինչ բոլոր ներկաները:

Նրա խոսքով՝ այն, որ Օբաման իր նախագահության տարիներին այդպես էլ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, «շատերի համար անչափ ցավալի էր»: Սակայն, նրա խոսքով, դա լակմուսի թուղթ չէ, եւ ավելի կարեւոր են ջանքերը, որոնք շատերը նախաձեռնել են, որ ճանաչումն ապահովեն:

Խոսելով Թուրքիայի դիրքորոշման մասին՝ նա շեշտեց, որ այս երկրի կառավարությունը երկար տարիներ միլիարդավոր դելարներ է ներդնում եւ որպես ՄԱԿ անդամ լծակներն օգտագործում, որ Ցեղասպանությունը չճանաչվի: «Այնքան ակնհայտ է, որ ցեղասպանություն է գործվել: Սակայն ՆԱՏՕ-ի գործընկերը վախեցնում է եւ շանտաժի ենթարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ անչափ ամոթալի է, երբ ԱՄՆ պաշտոնյաները Ցեղասպանության մասին հարցերին տալիս են երկարաշունչ խուսափողական պատասխաններ:

Նրա կարծիքով՝ կա՛մ պետք է կենտրոնանալ ուշադրություն չդարձնելու վրա, կա՛մ այն փաստի վրա, որ ԱՄՆ կառավարությունը շփոթահար խեղաթյուրում է բառերը, «որովհետեւ նրանց շանտաժի են ենթարկում տարբեր կառավարություններ ու կազմակերպություններ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը հերքեն»:

«Իրականում այն, ինչը չի բավականացնում, կառավարությանը մարտահրավեր նետելու լծակն է»,- շեշտեց Փաուերը

Նա կարծում է, որ վերապրածների սերունդները, Ցեղասպանության մասին նրանց պատմությունները աշխարհն ավելի լավն են դարձնում:

«Պատմությունը հարգելով՝ դուք աշխարհն ավելի լավն եք դարձնում»,- նշեց Սամանթա Փաուերը՝ հավելելով, որ իր որդին ծնվել է ապրիլի 24-ին, եւ այդ օրը իրենք մոմեր են վառում նրա եւ հայերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ