News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Հնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգը պատուհասած փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, հայտնում է IANS գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ 11 մարդ զոհվել եւ 16-ը տուժել Ամետի եւ Ռայ-Բարելի քաղաքներում: Հինգ մարդ զոհվել է Սուլթանփուր քաղաքում, եւս 2-ական մարդ՝ Սիթանփուր եւ Բահրայչ քաղաքներում, որոնք գտնվում են նահանգի կենտրոնական մասում: Սրանից զատ, 10 մարդ, այդ թվում 5 կին եւ 2 երեխա, Ուտար-Փրադեշի արեւելքում զոհվել է կայծակի հարվածից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուտար-Փրադեշ նահանգում հունիսին ավազե մրրիկի եւ ամպրոպի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ