Ճապոնիայում շաբաթ տղամարդը դանակով հարձակվել է արագընթաց գնացքի ուղեւորների վրա: NHK-ի հաղորդմամբ՝ հարձակման արդյունքում 3 մարդ է տուժել:
Նշվում է, որ նրանցից մեկը անգիտակից վիճակում է: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Ականատեսների վկայությամբ՝ հանցագործը դանակով հարվածներ էր հասցնում պարանոցի շրջանում:
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը արտաքինից մոտ 30 տարեկան է եւ պարզում է նրա գործողությունների դրդապատճառները: