News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի: Այս մասին հունիսի 11-ի PEMPAL ծրագրի՝ ներքին աուդիտի մասով մասնագիտացած համայնքի 47-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Արամյանի խոսքով՝ դատելով Հայաստանի նոր կառավարության գործողություններց՝ PEMPAL-ը հաստատում է, որ երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումները ճիշտ եւ անխուսափելի են: «Իրավիճակն այնպիսին է, եւ դա փաստել է նաեւ վարչապետը, որ աշխատաշուկայում զբաղվածների մեծ մասը ներառված է կուտակային կենսաթոշակային համակարգում, իսկ համակարգն արդեն ցույց է տվել, որ կենսունակ է: Բացի այդ, արդեն խնայողություններ են կուտակվել» - ասաց Արամյանը:

Ըստ նախկին նախարարի՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, որը հուլիսի 1-ից պետք է պարտադիր դառնա բոլորի համար, քաղաքացիների եկամուտների որոշակի կրճատման կհանգեցնի, որոնք պետք է այժմ ընդգրկվեն համակարգում: «Այնուամենայնիվ, կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ոչ թե հարկի տեսակ է, այլ՝ խնայողությունները, որոնցում  հավասար պայմաններով ներդրում է կատարում նաեւ պետությունը»,- ընդգծեց նախկին պաշտոնյան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ