News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ամբողջությամբ աջակցում է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ բանակցությունների գաղափարին, հայտնում է Bloomberg գործակալությունը:

«Ես, իհարկե, աջակցում եմ այդ գաղափարը: Ավելին՝ շատ եմ ցանկանում, որ 2 նախագահներն անցկացնեն տեւական բանակցություններ»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը ARD-ին հարցազրույց է տվելԿանադայում G7 գագաթնաժողովի ավարտից հետո, որի ընթացքում Թրամփը հայտարարել էր G8-ի ձեւաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին (այսինքն՝ Ռուսաստանի մասնակցությամբ): ԱՄՆ նախագահին աջակցել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, սակայն գագաթնաժողովի մնացյալ մասնակիցները այդ գաղափարին հոռետեսորեն են վերաբերվել: Այսպես, Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ G8 Ռուսաստանի վերադարձի համար պետք է առաջընթաց տեսնել մինսկյան համաձայնագրերի կատարման գործում, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ G7-ը շահագրգռված չէ ձեւաչափի ընդլայնումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ