News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական նոր С-500 զենիթահրթիռային համակարգը «մեծ բարձրությունների եւ չափազանց երկար հեռավորությունների վրա բալիստիկ հրթիռները եւ արբանյակները ոչնչացնելու աննախադեպ ունակություն ունի»: Այս եզրակացության է եկել ամերիկյան The National Interest հրատարակությունը:

Վերջինս նշում է, որ հիմքեր չկան С-500-ի տեխնիկամարտավարական հատկանիշներին կասկածելու համար, թեեւ նոր զենիթահրթիռային համակարգի ոչ բոլոր հնարավորություններն են հայտնի Արեւմուտքին: C-500-ն օգտագործում է 48N6 դասի հրթիռներ, որոնք 240 կմ շառավիղում են գործում: Մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների համար օգտագործվելու են 40N6 հրթիռները, մոտակա թիրախների համար՝ 9M96 եւ 9M100 հրթիռները, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բալիստիկ հրթիռների դեմ կօգտագործվեն 77N6-N եւ 77N6-N1 ռումբերը, որոնք շարժվում են մինչեւ 7 կմ/վ արագությամբ: Հրատարակության տվյալներով, C-500-ը կկարողանա ոչնչացնել նաեւ անտեսանելի ինքնաթիռները եւ այլ թիրախները՝ 200 կմ բարձրության վրա եւ 600 կմ շառավիղում:

Մայիսի կեսին նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել C-500- ը պատրաստել սերիական արտադրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ