News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում միակն է եղել, որ կենսաթոշակային համակարգը համարել էր դրական, բայց հանուն խմբակցության միասնականության զիջել է։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հունիսի 12-ին լրագորղղների հետ զրույցում։

«Այդ առումով ես ինձ շատ ազատ եմ զգում: «Ելք» խմբակցության անդամները կհիմնավորեն, որ խմբակցությունում ես միակ մարդն էի, ով կուտակային կենսաթոշակային համակարգը համարում էր դրական, ես դրա մեջ լավ բաներ էի տեսնում: բայց սա այն կոմպրոմիսներից էր, որ հանուն խմբակցության միասնականության եւ  ընդդիմության տրամաբանությունից ելնելով՝ համաձայնեցի դեմ արտահայտվել, համաձայնեցի նաեւ իմ կուսակից ընկեր Արտակ Զեյնալյանի հետ, որն ամենապինդն էր կռվում՝ ասելով, որ համակարգը Սահմանադրության հետ կապված լուրջ խոչընդոտներ է պարունակում»,-նկատեց նա։

Պատգամավորը նշեց, որ նախկինում գումարի հսկողությունը կասկածի տակ էր, որովհետեւ իշխանությունը չէր վայելում ժողովրդի քվեն, իսկ այսօր ժողովուրդն է իշխանությունն ընտրել, եւ այս պարագայում կենսաթոշակային ֆոնդն այսօրվա իշխանությանը չվստահելն այդքան էլ ճիշտ չէ:

Արամ Սարգսյանի համոոզմամբ՝ կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից հետ կանգնելը կարծանարար կարող է լինել: «Ցանկացած երկիր իր քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու խնդիր ունի: Պետությունը պետք է կարողունակ լինի բանակ պահել. մենք ունենք հարեւան Թուրքիա, որը հայտ է ներկայացնում տարածաշրջանում ազդեցություն ունենալ, մենք ունենք Ադրբեջան, որը գազամուղ է կառուցում, որին կարող են միանալ Թուրքմենտանը, Ադրբեջանը: Մենք պետք է լինենք շատ կուռ թիմ: Ոչ թե պետք է լինի կառավարության թիմ, այլ կառավարությունն ու ժողովուրդը պետք է թիմ դառնան»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ այս պարագայում ամեն ինչ յուրաքնաչյուրիցս է կախված։ «Կառավարության թիմը՝ ջահել են ահել են, փորձառու են թե անփորձ, լավն են թե վատ, մի թիմ ենք, այդ թիմին կպած՝ թերություններն ասելով, բաց թողումներն ասելով, բայց իրար հասկանալով, իրար  գնահատելով առաջ գնալ մենք կարող ենք։ Այն խնդիրները, որ կանգնած են Հայաստանի առաջ, իսկ դա առաջին հերթին Ղարաբաղի հարցն է, երկրորդ երկրի ներսի կոռուպցիան, ապա ներքաղաքական կյանքում լղոզվածության խնդիրները պետք է լուծել»,-եզրափակեց նա։
 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ