Իտալիայի ոստիկանությունը 5 մարդու է կալանավորել Ռուբենսի եւ Ռենուարի 25 մլն եվրո արժողությամբ նկարները գողանալու կասկածանքով, հայտնում է ANSA-ն:
Կալանավորվածներից 4-ը իտալացիներ են, մեկը՝ խորվաթ, սակայն նկարները դեռեւս չեն գտնվել:
Գլուխգործոցները Մոնցում երկու արթ-դիլերներից գողացել էին 2017 թվականի ապրիլին, որոնք հանցագործների հետ հանդիպել էին՝ կարծելով, թե գնորդներ են: Հանդիպման ժամանակ կասկածյալները նկարները բեռնել էին մեքենան եւ հեռացել: